Հասարակություն 

Կոչ ենք անում քվեարկության որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում կոչ է անում քվեարկության հետ կապված որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին։

«Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»,– ասվում է գրառման մեջ:

Նույն շարքից