Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Հանրաքվե. ժամը 10.20-ի դրությամբ գրանցված ընտրական խախտումները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է առաջին ընտրական խախտումների մասին  առավոտյան 10.20-ի դրությամբ, տեղեկացնում է transparency.am–ը:

Այսպես.

11/12 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը դորշմակնքիը չի դնում քվեարկողների անձնագրում, իսկ մի դեպքում կնքել է անձնագրի պլաստիկ պաշտպանիչ ծածկի վրա:

8/14 ընտրատեղամասում կազմակերպության դիտորդն արձանագրել է  ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս, ինչպես նաև`տեղամասի ուշ բացում:

Դավիթաշենի 5/16 տեղամասում արձանագրվել է դիտորդի` ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի իրավունքների` աշխատանքի  խոչընդոտում:

Նույն շարքից