«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները հաղորդում են, որ Գյումրու թիվ 6 դպրոցի տեղամասում ակնհայտ քարոզ է տարվում «այո» քվեարկելու օգտին:
Ժամը 10:53-ի դրությամբ հաղորդվում է, որ 14/14 և 14/15 տեղամասերում լցոնում է տեղի ունեցել մոտավորապես 10:30-ին:
Ժամը 14:44 08/27 տեղամասում հանձնաժողովի նախագահը հայհոյել է դիտորդին:
Ժամը 10:49 30 ընտրատարածքային հանձնաժողովի անդամներ Կարեն Գրիգորյանը և Արտյոմ Աբրահամյանը (Լոռու մարզի սոցապ բաժնի իրավաբան` ըստ նախնական տեղեկությունների) այցելել են 30/14 տեղամաս և ահաբեկել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ է արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել են, որ նա քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե շարունակի գրառումներ անել: