Մի քանի տեղամասերում պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի և www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը, հանձնաժողովի անդամները փորձել են դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից: Այս մասին հաղորդում է asparez.am կայքը` ժամը 09:12-ի դրությամբ:
Transparency.am-ը հաղորդում է, որոշ տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտում են քվեարկողների փաստաթղթերը: