Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ Քվեատուփ նկարելը, որի մեջ քվեաթերթիկներ կան դա լցոնման վկայություն չի: Լցոնման վկայություն կարող է լինել հստակ նկարված տեսանյութը կամ լուսանկարը:
Իսկ թե ինչո՞ւ են ծրարներն իրար վրա դասավորված ոչ ոք չի կարող ասել, կյանքում ամեն ինչ էլ պատահում է: Էն խոսակցություննեն էլ, որ ինչ-որ մեկը եկել, քվեատուփը բացել ու մեջը ծրար դնելով հեռացել ա՝ անտեղի են, հիշեցման կարգով ասեմ, որ բոլոր ընտրատեղամասերում «ՈՉ»-ի ճակատի հանձնաժողովի անդամներ կան, ովքեր ևս պատասխանատու են քվեատուփերի համար:
Մի խոսքով՝ կամ կոնկրետ վկայություն, կամ խոնարհ լռություն: