ՀԱԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թիվ 9/11 ընտրատեղամաս էր եկել թոռան՝ Լևոն Տեր-Պետրոսյան կրտսերի հետ:
Քվեարկությունից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն հորդորեց մարդկանց գալ եւ մասնակցել քվեարկությանը:
«Հորդորում եմ մարդկանց գալ քվեարկության եւ ազատորեն առանց բռնանալու իրենց կամքն արտահայտել: Որքան իրական շատ մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքներն ավելի օբյեկտիվ կլինեն»,-ասաց Տեր-Պետրոսյանը: