Հայաստան Քաղաքական 

Հուսով եմ, որ հետո էլ վարչապետ կլինեմ. Հովիկ Աբրահամյանը նույնպես մասնակցեց հանրաքվեին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Լրագրողների հարցին, թե կառավարման համակարգի փոփոխությունից հետո իրեն ի՞նչ պաշտոնում է տեսնում, Աբրահամյանը ասաց. «Ես հիմա վարչապետ եմ և հուսով եմ, որ հետո էլ վարչապետ կլինեմ»:

Այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցում նշել էր, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իրենք նախագահի առնվազն երեք թեկնածու ունեն, իր կարծիքով` ինքն է՞լ է այդ թեկնածուների թվում, Աբրահամյանը պատասխանեց. «Ով խոսել է, հարցն իրեն ուղղեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»:

Նույն շարքից