Հասարակություն 

Մահացած 5000 մարդու անուն հանվել է ընտրացուցակներից. Մնացական Բիչախչյան

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը գրողների հետ զրույցում նշեց, որ նախնական ցուցակների հրապարակման պահի դրությամբ` քվեարկությանը մասնակցող անձանց թիվը կազմում է 2 միլիոն 555 հազար 831:

Օրենքով սահմանված ժամկետում ՀԿ-ներին, քաղաքական կուսակցություններին, շահագրգիռ կազմակերպություններին տրվել է հնարավորություն ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելիս դիմելու ոստիկանություն, որտեղ ստեղծվել է «թեժ գիծ» ծառայություն: Մինչ ցուցակի հրապարակումը` անճշտությունների վերաբերյալ որևէ դիմում չի եղել:

«Թեժ գիծ» ծառայությամբ ստացվել է 88 զանգ, որից 82-ը եղել են տեղեկատվական բնույթի: Միայն 5 զանգերի հետ կապված է պարզվել, որ հասցեներն են վրիպումով նշված, արդյունքում` սխալները շտկվել են»,- ասաց Բիչախչյանը:

Նույն շարքից