Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

«Մեռնեմ օրենքին» դրույթը հավասարաչափ վերաբերում է բոլորին. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուզում եմ հիշեցնել, որ քարոզչությունն արգելված է մինչև քվեարկության ավարտը՝ 20.00:
Հատկապես զարմանալի է «օրենքների գերակայության և ժողովրդավարության» մասին բարձր խոսացողների պահվածքը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում խախտելու տարրական նորմերը, իսկ հետո խոսում են այլոց խախտումներից:
«Մեռնեմ օրենքին» դրույթը հավասարաչափ վերաբերում է բոլորին:
Թարգեք այդ քաղաքական էքսգիբիցիոնիզմը և համբերեք մինչև հանրաքվեի ավարտը:
Թե չէ ոմանց կեցվածքն ու պահվածքը բացարձակ անհամատեղելի են նրանց հռչակած արժեքների հետ:

Նույն շարքից