Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկօրյա սուգ է հայտարարել Կասպից ծովում` «Գյունեշլի» նավթային պլատֆորմի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակի պատվին:
Հրդեհի հետևանքով զոհվե է 2 մարդ, ևս 29-ն անհետ կորած են համարվում: Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան: Նշվում է, որ այրվող պլատֆորմից հաջողվել է փրկել 30 մարդու: