Հայաստան Քաղաքական Հասարակություն 

29/11 ընտրատեղամասում հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ

29/11 ընտրատեղամասում Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնության փոխանցմամբ կրկին գրանցվել է դեպք, երբ իբր հաշմանդամները քվեարկում են մեքենայի մեջ՝ թերթիկը  դուրս տանելու պատրվակով:

Քվեաթերթիկը դուրս է բերվում տեղամասից, քվեարկությունը կազմակերպվում է տեղամասից դուրս՝ տրանսպորտային միջոցի մեջ, որից հետո քվեաթերթիկը վերադարձվում է տեղամաս՝ վստահված անձի կողմից:

Իսկ 21/14 ընտրատեղամասում մի քանի ընտրողներ պարբերաբար նորից մտել են ընտրելու, հանձնաժողովի կողմից ոչ մի զգուշացում չի եղել: Բազմակի ընտրությունը շարունակվում է, բայց խախտումները չեն արձանագրվում:

Նույն շարքից