Վատիկանի առաքելական գրադարանը և Օքսֆորդի համալսարանի Բոդլիանյան գրադարանը համացանցում տեղադրել են հնագույն ձեռագրերի առաջին 1.5 մլն թվայնացված էջերը, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Բոդլիանյան գրադարանի կայքում առաջիններից հայտնվել են Գուտենբերգի 2-հատորանոց Աստվածաշունչը և 15-րդ դարի՝ ձեռքով նկարազարդված և փայտագրություններով գերմանական Աստվածաշնչի օրինակները։
2012-ին երկու գրադարանները հայտարարել էին 4-ամյա նախագծի թողարկման մասին, որի շրջանակում պետք է թվայնացվեին որոշ առավել նշանակալի ստեղծագործություններ հրեական և հունական ձեռագրերի հավաքածուներից, ինչպես նաև հին տպագիր գրքեր։
3.3 մլն դոլար արժողությամբ նախագիծն այժմ ֆինանսավորում է բրիտանական Polonsky Foundation հիմնադրամը։
Վատիկանի գրադարանը հիմնվել է 1451-ին և համարվում է ամենակարևոր գիտական գրադարաններից մեկն աշխարհում։ Իսկ Բոդլիանյան գրադարանն ամենախոշոր համալսարանական գրադարաններից է Մեծ Բրիտանիայում։