Ընտրությունների ընթացքին հետևող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները ժամը 15-ի դրությամբ արձանագրել են, որ թիվ 10/20, ընտրատեղամասում, որտեղ կրկնաքվեարկություն է եղել, Iiur-ի լրագրողի տեսախցիկն են կոտրել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, լրագրողին և վստահված անձանցից մեկին տանում եմ բաժանմունք:
28/20 տեղամասում էլ նույն կազմակերպության դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի անդամներից մեկը դիտորդներին սպառնում է, որ լցոնումների նկարները ուղարկվելու դեպքում «լավ չի լինի ձեր վերջը»:
Նշենք նաև, որ Ավանի 1/04 ընտրական տեղամասում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» դիտորդը նկատել է, որ Z+ տաքսի ծառայության մեքենաները և 5-րդ համարի երթուղայինը պարբերաբար տեղափոխում են ընտրողներին: