Goal.com-ը նույնպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Վոլֆսբուրգի» միջեւ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ:
5 բալային համակարգով 26-ամյա Մխիթարյանը ստացել է 4 միավոր: Ավելի վաղ նրան խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչել նաեւ Whoscored.com-ը:
Վոլֆսբուրգում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել 90 րոպե եւ կատարել 2 գոլային փոխանցում՝ հաղթանակ պարգեւելով «Բորուսիային»:
Դա նրա 8-րդ եւ 9-րդ գոլային փոխանցումներն էին Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 5 գոլ: