ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 728 կալանավորված անձ:
Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում տեղ ակայված 8 ընտրատեղամասերում ընթացող քվեարկության արդյունքները:
«Ընտրելու իրավունք ունի 958 կալանավոր անձ: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ ընտրատեղամասը բացվել է 11:00-ին, քվեարկությանը մասնակցել է 545 կալանավոր»,- ասաց Ղլեչյանը` հավելելով, որ քվերակությունը դեռ ընթանում է. միջադեպեր չեն գրանցվել: