Ժուռնալիստների միության շենքում տեղակայված 10/24 տեղամասում ծեծի է ենթարկվել հանձնաժողովի ժառանգության ներկայացուցիչ Արայիկ Ավագյանը։ Ինչ որ անհայտ քաղաքացի մտել է տեղամաս ու հարձակվելով հանձնաժողովի ընդդիմադիր անդամի վրա, սկսել է հարվածել պատճառաբանությամբ, թե նա հայհոյել է իր կնոջը։
Մինչդեռ Արայիկ Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է տեսել այդ մարդուն և որ այդպիսի միջադեպ չի եղել։
Մանրամասները` տեսանյութում: