Քաղաքական 

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակում եւ ԿԸՀ-ի մոտ

Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակի մուտքի մոտ՝ Մաշտոցի պողոտայի կողմից: Մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ զինվում են հատուկ միջոցներով, մահակներով, բաճկոններով, սաղավարտներով և վահաններով:

Ոստիկանները հսկում են Ազատության հրապարակի բոլոր մուտքերը:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Այնտեղ մի քանի ավտոբուսներ են կանգնած, որոնց մեջ տասնյակ իրավապահներ են նստած:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ից սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» փրկության ճակատը վճռական հանրահավաք է է հրավիրել:

Լուսանկարը` News.am-ի:

Նույն շարքից