Հասարակություն 

Ահազանգերի ստուգման արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեն կտա քրեաիրավական գնահատականներ

Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա, ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Դատախազությունից Քննչական կոմիտեում ստացվել են նաև խախտումների վերաբերյալ մամուլի այն հրապարակումները, որոնցով քննությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն, ենթակա է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, դրանց հիման վրա ևս ՀՀ քննչական կոմիտեում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում ահազանգերում մատնանշված հանգամանքները, որոնց արդյունքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նույն շարքից