Հասարակություն 

Ցուցարարները ԿԸՀ-ի մոտ պահանջում ենք անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով Ոստիկանությանը խնդրեց թույլ տալ մոտենալ ԿԸՀ շենքին եւ իրենց պահանջը հնչեցնել, նշելով, որ, հակառակ դեպքում, ստիպված են լինելու սպասել այնտեղ այնքան, մինչեւ որ ԿԸՀ շենքից ինչ-որ մեկը մոտենա իրենց ու լսի իրենց պահանջները:

«Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որովհետեւ հակառակը կնշանակի, որ մեր երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում եւ այդ դեպքում մենք բոլորս պետք է միավորվենք մեր երկրի պաշտպանության համար: Այսօր մենք հնարավորություն ենք ընձեռում իշխանություններին հետ կանգնել այդ վտանգավոր ճանապարհից»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:

https://www.youtube.com/watch?v=zNEJFLuvNTI

Նույն շարքից