Քաղաքական Միջազգային Ռազմական 

Թուրքիան զինվորականներ չի ուղարկի Իրաք. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ավելի շատ զինվորականներ ուղարկել Իրաքի Նինվեի նահանգ: Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է ուժեղացնել համագործակցությունն Իրաքի հետ ԻՊ-ի դեմ պայքարում:

Իրաքի իշխանությունների տվյալներով, դեկտեմբերի 4-ին թուրքական տանկային գումարտակը մտել է Իրաքի Նինվե նահանգ: Իրաքի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայից դուրս բերել իր զորքերը, նշելով, որ դրանց ներկայությունն Իրաքում «թշնամական գործողություն է»:

Իրաքի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաքիմ ազ Զամլին հայտարարել է, որ եթե թուրք զինվորականները չլքեն երկրի տարածքը, նրանք կարող են հարձակման ենթարկվել:

Նույն շարքից