Քաղաքական Միջազգային 

Էրդողանի որդին՝ «ԻՊ-ի նավթի նախարար»

Արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն` Բիլալ Էրդողանին`անվանել են «ԻՊ-ի նավթի նախարար»:

Մասնավորապես՝ գերմանական Handelsblatt պարբերականի փոխանցմամբ՝ Բիլալ Էրդողանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից գնել է Իրաքի գրավյալ տարածքներից արդյունահանված նավթն ու այն վաճառել ասիական պետություններին։

Գերմանական պարբերականը նշում է նաև 2014թ. սկզբին ի հայտ եկած հեռախոսային ձայնագրության մասին, որում Բիլալ Էրդողանը խոսում է 10 մլն դոլար ստանալու մասին: Թեև հստակ պարզ չէ, թե այդ գումարն ով պետք է վճարեր նրան, այնուհանդերձ, ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է ԻՊ-ից գնված նավթի տեղափոխման համար նավթատար խողովակաշարի կառուցմանը:

Handelsblatt-ը տեղեկություններ ունի առ այն, որ Բիլալ Էրդողանը 2013թ. զբաղվել է հոր` այն ժամանակ դեռ երկրի վարչապետի փողերի լվացմամբ:Պարբերականը ընդգծում է, որ այս մեղադրանքն ապացուցող լուսանկարներ, հեռախոսազրույցների ձայնագրություններ և այլ փաստաթղթեր կան։

Նույն շարքից