Հասարակություն 

Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համաձայն փոփոխության՝ կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

Նույն շարքից