Հասարակություն 

40-ամյա տաքսու վարորդը Chevrolet-ով Երևանում բախվել է Mercedes-ին

Դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի բնակիչ, 40-ամյա Գրիգոր Ղևոնդյանը իր վարած Chevrolet մակնիշի 23 ՏԼ 017 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Արղության փողոցի բնակիչ, 30-ամյա Շալիկո Գոմկցյանի վարած Mercedes մակնիշի 38 ՏԼ 333 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 31-ամյա Լյուդվիգ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից