Հասարակություն 

Բացահայտվել է ընտրական իրավունքի խախտման 83 դեպք. ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 14-ը:

Բացահայտվել է ընտրական իրավունքի խախտման՝ 83, գողության`6, խարդախության՝ 5, յուրացման կամ վատնման՝ 3, կողոպուտի, դրամանենգության, համակարգչային հանցագործության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից