Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաեւ կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԱՄՆ կոնգրեսականների հետ։