Թուրքիայի պատժելն անհնար է։ Ոչ ոք դրա իրավունքը չունի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ պատժամիջոցների հետ կապված հայտարարել է, թե իրենք ռուսական կողմին փոխանցել են հրաժարվել Թուրքիայի դեմ ոչ ճիշտ հայտարարություններից եւ ընդունված որոշումներից։ «Մինչ այսօր խոհեմ ու համբերատար ենք եղել։ Սակայն զգուշացրել ենք, որ նույն ձեւով շարունակվելու դեպքում կփոխենք մեր որոշումը։ Եթե մտածում են, թե իրենց որոշումներով պատժելու են Թուրքիային, սխալվում են»,-ասել է Չավուշօղլուն։