Այսօր խորհրդարանում ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված հանրաքվեի հետ. ասաց «ընդhանուր առմամբ սահմանադրական հանրաքվեն անցել է շատ բարձր, նորմալ մակարդակով»:
Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա Բաբայանն ասաց, որ դրանք խոսակցություններ ու բամբասանքներ են. «եթե ավելի լուրջ մոտենանք, պիտի դիմենք իրավապահ մարմիններին, որոնք պիտի զբաղվեն այս հարցով»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրությունները խայտառակ են անցել, Բաբայանը չհամաձայնեց՝ նշելով. «Խայտառակը ձեր մեկնաբանությունն է: Եթե եղել են խախտումներ, եթե գիտեք, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը փաստերն են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած տվյալները՝ ըստ հանձնաժողովների»: Լրագրողների հարցին, թե դուք որևէ խախտման ականատես չե՞ք եղել, Բաբայանը պատասխանեց՝ ոչ: