Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը մտադիր է որդուն հոր պատվին անվանակոչել. The Daily Mail

Բրիտանական The Daily Mail պարբերականը գրում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է որդուն անվանակոչել իր հոր` հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի պատվին:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երկու օր առաջ որդի էր ունեցել:

Պարբերականը նշում է, որ բնական ճանապարհով ծննդաբերած Քարդաշյանն ու իր փոքրիկն իրենց լավ են զգում և հիվանդասենյակում ընդունում են բազում շնորհավորանքներ, նվերներ ու ծաղկեփնջեր: Երջանիկ մայրիկին արդեն այցելել են նրա մայրը` 60-ամյա Քրիս Ջեները, քույրերը` Քլոե և Քորթնի Քարդաշյանները:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, 2013թ. ունեցել են իրենց առաջնեկին` Նորթ անունով դստերը։

Նույն շարքից