Հայաստան Քաղաքական 

Փաշինյանը բացատրեց, թե ինչու այսօր չբոյկոտեց խորհրդարանական նիստը

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր չմիացավ խմբակցության որոշմանը՝ բոյկոտել խորհրդարանական նիստը, քանի որ որոշումը, ըստ նրա, կայացրել էր ոչ թե խմբակցությունը, այլ՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:

Մի քանի լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ ինքը պարտավոր չէ կատարել այլոց որոշումները, որոնց կայացմանն ինքն անձամբ չի մասնակցել:

Փաշինյանի խոսքով՝ խմբակցության անդամները, որոնք այսօր բոյկոտել են նիստը՝ հանրաքվեն կեղծելու համար՝ պատճառաբանելով, որ չեն կարող կեղծիքի հեղինակների հետ մեկ դահլիճում նստել, 2008թ. մարտի 1-ից հետո, փաստորեն, կարողացան գտնվել նրանց հետ ԱԺ նույն նիստերի դահլիճում և ավելին՝ մեկ րոպե լռությամբ հարգել տասը զոհի հիշատակը:

«Իսկ հիմա հանկարծ չեն կարող կեղծված հանրաքվեից հետո ՀՀԿ-ականների հետ միասին լինել միևնույն դահլիճում»,-ասաց նա:

Նույն շարքից