Հայաստան Քաղաքական 

«Իրապատում» ռեալիթի շոուն լուրջ դպրոց էր բոլորի համար. Կարեն Քոչարյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին,Կարեն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց որ սահմանադրական փոփոխություններին նվիրված «Իրապատում» ռեալիթի շոուն լուրջ դպրոց էր  դրա մասնակիցների և ամբողջ հեռուստախմբի համար:

«Երբ քարոզարշավը նոր էր սկսվել, մարդիկ հարցնում էին՝ ում օգտին են քվեարկելու, ում պիտի ձայնը տան: Վերջում պատկերն այլ էր, հարցեր էին տալիս ոչ միայն սոցիալական խնդիրների, այլեւ սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ»:

Երկրորդը խնդիրը, որ լուծեց հեռուստանագիծը, ըստ Կարեն Քոչարյանի, այն էր, որ քաղաքական գործիչները հնարավորություն ունեցան անձամբ մարզերի բնակիչների հետ շփվելու ու տեսնելու՝ ինչպես են նրանք իրականում ապրում. «Խնդիրն էր, որ մեր պետական-քաղաքական գործիչները անմիջական շփվեն մարզերի բնակիչների հետ ու տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ: Եթե այս տենդենցը շարունակվի, շատ ավելի լավ արդյունքներ կբերի, քան ինչ-որ անիմաստ միջոցառումները»:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «Ա1+»-ի հետ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը անցկացրեց հեռուստանախագիծ, որի շրջանակում «Այո» եւ «Ոչ» ճակատների ներկայացուցիչները շրջեցին Հայաստանի մարզերով՝ տեղի բնակիչներին ներկայացնելով իրենց դիրքորոշումները:

Նույն շարքից