Հայաստան Քաղաքական 

Այո՛, ՀՀ բուհերում կա արտագրություն՝ կամ գրագողություն երևույթը, բայց սա ոչ թե հայաստանյան, այլ համաշխարհային երևույթ է

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում ասաց, որ այո՛, Հայաստանի բուհերում  կա արտագրություն՝ պլագիատ կամ գրագողություն երևույթը, բայց սա ոչ թե հայաստանյան, այլ համաշխարհային երևույթ է:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայնեց, սակայն նշեց, որ տարբերությունն այն է, որ այնտեղ կրկնության դեպքեր գտնում են, ինչպես օրինակ՝ Հարվարդում կամ Գերմանիայում, որտեղ անգամ մի նախարար հրաժարական տվեց:

«Ինչո՞ւ մամուլում չկան նյութեր, որ այս կամ այն ուսանողին բռնացրել են»,-հարցրեց Թևան Պողոսյանը՝ մանրմասնելով՝ ինչո՞ւ Հայաստանում դա չի դառնում սկանդալ,  որ մեզ մոտ էլ գիտակցվի, որ դա «լավտղայություն չէ»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ արտագրող ուսանողը, նախ, խաբում է իրեն.  ո՛չ բուհին, ո՛չ նախարարին, այլ ինքն իրեն, հետևաբար, այդ արատավոր շրջանը ճեղքելու համար ուսանողի մոտ կրթության նկատմամբ մոտիվացիոն ազդակների ուժեղացում է:

Ըստ ԿԳ նախարարի՝ պետք է աշխատի պարզունակ, բայց էֆեկտիվ բանաձևը. «Ու ուսանողն իմանա, որ կրթությունն իր ապագայի բացառիկ երաշխիքն է»։

«Լա՛վ, բռնեցինք քսան ուսանողի, որ համացանցից քաշել են նույն ռեֆերատը... Հաշվի առնենք, որ Հարվարդը Հարվարդ է և այնտեղ ցանկացած սկանդալ դառնում է մամուլի նյութ, մեր պարագայում նման համալսարաններ չունենք,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից