Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը եզրակացություն է հրապարակել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվածսահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ։ Եզրակացությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Համեմատաբար ցածր մասնակցությունը՝ բնակչության մոտ 50 տոկոսը, վկայում է այն մասին, որ հանրաքվեի անցկացումը պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ Հայաստանի ժողովրդի կարիքներով, այն շատ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես կառավարությանը վստահության քվե, այլ ոչ փոփոխության առաջարկների համար քվեարկություն: Բարեփոխումների երկուսուկես տարվա գործընթացը բավական ներառական չի եղել, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ է ունեցել տեքստը քննարկելու համար, իսկ հանրային քննարկումների համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ, ինչն էլ դժվարացրել է համաձայնության ձեռքբերումը»,- ասված է հայտարարության մեջ: