Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Ոչ»-ի ճակատի եւ «Նոր Հայաստան» փրկության ճակատի համատեղ երթը Երեւանի կենտրոնական փողոցներով` դեկտեմբերի 6–ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։
«Նոր Հայաստանը» հաջորդ հանրահավաքը հրավիրել է դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, որից հետո նորից երթ կլինի: Մինչեւ այդ ամեն օր Ազատության հրապարակում ժամը 17:00-ին կլինեն տեղեկատվական հավաքներ լրագրողների համար:
Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեց: Քվեաթերթիկների վերջնական հաշվարկի արդյունքում ԿԸՀ հրապարակած թվերի համաձայն` 63,35 տոկոսը (825 851 ընտրող) «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 32,35 տոկոսը՝ «ոչ» (421 600 ընտրող): Ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեն կեղծվել է։