Հայաստան Քաղաքական 

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովրդի իրական մասնակցությունը եղել է 40 տոկոսից պակաս, ոչ թե 50.55 տոկոս, ինչպես հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտատարեց «Ոչ»-ի ճակատի միասնական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը

Նրա խոսքով`իրենց մի քանի օր ժամանակ է հարկավոր կեղծիքների վերաբերյալ ձայնագրությունները, տեսագրությունները եւ մյուս նյութերը կազմելու եւ համապատասխան մարմիններին ուղարկելու համար:

«Ոչ»-ի ճակատը նաեւ նախատեսում է դիմում ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել հանաքվեի արդյունքները:

Նույն շարքից