Հասարակություն 

Հնդկաստանում չդադարող հեղհեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 400 մարդ

Նոյեմբերի 9-ից ի վեր ավելի քան 400 մարդ է մահացել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգին պատուհասած ջրհեղեղից: Ավելի քան 1 մլն բնակիչներ զրկվել են օթևանից: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ազգային վարչությանը։

Հեղեղումներից առավելապես տուժած բնակավայրերից մեկը նահանգի շրջկենտրոն Չեննայն է, որտեղ մահացել է 325 մարդ, նրանցից 18-ը մահացել են քաղաքային հիվանդանոցում՝ էլեկտրաէներգիայի ընդհատումների հետևանքով կենսապահովման սարքերի աշխատանքի կանգ առնելու պատճառով:

Չեննայում մինչ այժմ հեղեղված են մնում շատ փողոցներ, այդ թվում՝ տրանսպորտային գլխավոր մայրուղիները, խախտված է հեռախոսակապը, բնակֆոնդի 60 տոկոսից ավելին մնում է առանց էլեկտրականության: Քաղաքում դադարեցված է արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը:

Բնակչությանն շտապ օգնություն ցուցաբերելու համար այդ նահանգ են տեղափոխվել բանակային ստորաբաժանումներ և անվտանգության ուժեր:

Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի հասցրած վնասն արդեն գերազանցել է 150 մլրդ ռուփին (ավելի քան 2,3 միլիարդ դոլար):

Նույն շարքից