Քաղաքական Միջազգային 

Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է սեւծովյան նեղուցների միջազգային կոնվենցիայի խախտման մեջ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի և նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է թուրքական ԶԼՄ-ներում ի հայտ եկած լուսանկարը, որում պատկերված է Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավ, որի վրա զինծառայողներից մեկը կանգնած է շարժական զենիթահրթիռային համալիրը ձեռքին։

Յըլդըրըմը դա որակելէ որպես Մոնթրոյի կոնվենցիայի խախտում. «Բոսֆորի նեղուցով ռուսական ռազմանավի անցնելու ժամանակ հրթիռային արկը զինծառայողի ուսին միջադեպը տհաճ միջադեպ է։

Դա բաց հրահրում է։ Բացի դրանից՝ դա նեղուցների կարգավիճակի և բաց սպառնալիքի մասին Մոնթրոյի կոնվենցիայի խախտում է»։

Նա ընդգծել է, որ միջազգային կանոնների ու համաձայնագրերի պահպանման դեպքում սահմանափակումներ չեն սահմանվում նեղուցներով անցնելիս, իսկ եթե ի հայտ են գալիս բաց սպառնալիքներ, ապա անհրաժեշտ է միջոցներ կիրառել։ Սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարարը ռուս զինծառայողի մասնակցությամբ միջադեպը որակել է որպես սադրանք։

Նույն շարքից