Սահմանային լարվածությունը կապված է եւ Հայաստանի ներքաղաքական կյանքի, եւ տարածաշրջանային զարգացումների հետ:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով վերջին օրերի լարվածությանը:
«Խոսքը ժողովրդի մասին չէ, այլ այն ղեկավարների, որոնք սրում են իրավիճակը, կոպիտ եմ ասում, բայց այս իրավիճակն ինձ թույլ է տալիս ասելու, որ տականքը մնում է տականք: Նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, այս ամենն անպատասխան չի մնա»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդի համար այս իրավիճակն արդեն դարձել է ձեւաչափ, ապրելակերպ. «Մեր հակառակորդներն են սա ընտրել: Իրենց հետ պետք է վարվել այնպես, ինչպես իրենք են վարվում»:
Նշենք, որ վերջին օրերին լարվածությունը սահմանին աճել է. հայկական կողմն ունի 1 զոհ, 3 վիրավոր: