Հասարակություն 

ԿԸՀ. 78 տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ստացվել

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12.00-ից մինչեւ 18.00-ն:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում  քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:

Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ հարյուրում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:

Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընթացք կտրվի:

Նույն շարքից