ТАСС-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում այսօր Ռուսաստանը կբարձրացնի առանց պաշտոնական Բաղդադի համաձայնության Թուրքիայի կողմից երկրի հյուսիս զորակազմ մտցնելու հարցը:
«Հարցը բարձրացվելու է փակ նիստի ընթացքում՝ «այլ հարցերի» քննարկման ժամանակ»,-ասել է ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ քննարկման արդյունքում որևէ որոշում ընդունել նախատեսված չէ:
Հիշեցնմենք, որ դեկտեմբերի 4-ին թուրքական զորակազմը, որի կազմում ներառված էին մոտ 130 զինծառայողներ, տանկեր ու հրետանի, մտել է Իրաքյան Քուրդիստանի տարածք: