Հասարակություն Ֆեյսբուք 

Թուրքական Sabah-ը հայտնում է, թե կոտրել է ՀՀ–ում ՄԱԿ–ի և ՀՀ ԿԳ նախարարության կայքերը

Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքական Sabah լրատվական գորածակալությունը հայտնում է, որ այսօր թուրքական հաքերային խումբ Skorsky-ին ջարդել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի և կրթության ու գիտության նախարարության կայքէջերը։

Հաքերները կոտրելով հայկական կայքերը` այտնեղ տեղադրել են Մեհմեդ 2-րդ-ի (Կ. Պոլիսը գրաված օսմանյան սուլթանը) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները։

Ըստ աղբյուրի՝ այս քայլով թուրք հաքերեները վերջին ժամանակներս սահմանային լարվածության հետ կապված իրենց աջակցությունն են հայտնել «փոքր եղբայր» Ադրբեջանին։

Այս ամենը ուղղված է նաև նրան, որ թուրք-ռուսական լարվածության ժամանակ Հայաստանը դրսևորել է ռուսամետ դիրքորոշում և քննադատել Թուրքիային։

Սրանով թուրքերը փորձում են նաև ևս մեկ անգամ ադրբեջանցիների սիրտը շահել և ասել. «Որտեղ Ադրբեջանն է, նրա կողքին կանգնած է Թուրքիան»։

Նույն շարքից