Ազգային ժողովն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, թե նախագիծը խորհրդարանում քննարկվել էր արտահերթով, որի ընթացքում հնչել էին տարբեր մտահոգություններ:
Նրա խոսքով՝ իրենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են հարցը հեղինակների, Կենտրոնական բանկի նախագահի հետ, որի արդյունքում նախագիծը լրամշակվել է:
«Մենք հեղինակների հետ պայմանավորվել ենք, որ հարցը պետք է անցնի բավական լուրջ, հիմնովին փոխված տարբերակով»,- ասաց Սահակյանը:
Արդյունքում նախագիծն ընդունվեց 38 կողմ, 17 դեմ և 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: