Հասարակություն 

36-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար.

Դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում` Ֆլեշ բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ, 36-ամյա Արտակ Միքայելյանը իր վարած Lexus մակնիշի 80 CC 600 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին` 16-ամյա Հովհաննես Ստեփանյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից