РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ եթե Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվի իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից, ապա Իրաքը կդիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և Արաբական պետությունների լիգա, ինչպես նաև տնտեսական սահմանափակումներ կսահմանի Անկարայի նկատմամբ:
Այս հայտարաությանը պաշտոնական Թուրքիան դեռևս չի արձագանքել: