Հասարակություն 

Արջի ծառայությունները մատուցվել են ՀԱԿ-ի պահանջով.

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներին, հայտարարեց, որ ինչ-որ ինտրիգներ կարող էին լինել, երբ մեկ միլիոնից ավելի ընտրողներ են մասնակցում, սակայն լուրջ խախտումներ հիմնականում չեն եղել:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ընտրախախտումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին արջի ծառայություններ մատուցողներ կան, նա ասաց. «այլ քաղաքական ուժերի ևս մատուցվել են արջի ծառայություններ: Սա միայն մեր ընտրությունը չէր, սա քաղաքական ուժերի սկզբունքներով կազմակերպված հանրաքվե էր»:

Այն հարցին, թե այդ ծառայությունները ՀՀԿ-ի հրահանգո՞վ են կատարվել, Սահակյանը պատասխանեց, որ դրանք եղել են ՀԱԿ-ի պահանջով: «Դա արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի կարողանան այսօր որոշակիորեն ընդդիմադիր կեցվածք ապահովել: Ամբողջ ընթացքում հիմնականում բողոքներ չեն եղել, ըստ երևույթին` մտածել են, ֆանտազիայի մեջ են մտել»:

Նույն շարքից