Հասարակություն 

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասքերովին ու Շահբազ Գուլիևին:

ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ԱՊԱ գործակալությանն ասել է, որ այցը կայացել է դեկտեմբերի 4-ին:

ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով բանտարկյալներն ու նրանց հարազատները տեղեկություններ են փոխանակել:

Հուսեյնովայի խոսքով՝ այցը տեղի է ունեցել բանտարկյալների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև ընտանիքների հետ տեղեկություն փոխանակելու ԿԽՄԿ մանդատի համաձայն:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Դիլգամ Ասքերովին դատապարտել են ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

Նույն շարքից