Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իրաք մեկնելու մասին և նշել, որ այցը պայմանավորված է Իրաքի հետ խնդիրների կարգավորման հետ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայք ներխուժած թուրքական զորքերի հարցին, ասել է, թե Թուրքիան որեւէ մեկի հողի նկատմամբ աչք չունի։ «Մեր զինվորները մեկնել են այնտեղ՝ ԻՊ-ի դեմ պայքարում զինվորական ուսուցում ապահովելու համար։ Ամենամոտ ժամանակներս մեկնելու եմ Բաղդատ»,-ասել է Դավութօղլուն։