Հասարակություն 

Մայրաքաղաքում բացվել է «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախումբը

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը: Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը:

Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ իրագործված արձանախմբի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակագործ Դավիթ Մինասյանին:
Հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել նաև Երևանի պատվավոր քաղաքացի, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

1 2 3 4 5 6 7

Նույն շարքից