Քիչ առաջ անհայտ անձը կամ անձինք ավազակային հարձակում են կատարել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզական գլխարկով տղամարդը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտայի թիվ 39 հասցեում գործող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ և այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար և 1 մլն 300 հազար դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը տևել է մի քանի վայրկյաններ, իսկ նշված բանկում անվտանգությունը մատնված է բարձիթողի:
Մանրամասն՝ shamshyan.com