Հասարակություն 

«Այ մարդ, ոչ մեկին էլ ծեծ չի հասնում, ծեծը էդի վերջում ա». Սեյրան Սարոյանի

ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանից այսօր խորհդրարանում լրագրողները հետաքրքրվեցին, ինչո՞ւ են ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմանկիցներն օրերս Ազատության հրապարկում ծեծի ենթարկել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համախոհ, ազատամարտիկ Յուրի Աթոյանին: «Ճշտե՞լ ես, էտի ազատամատիկ ա՞»,- մեր հարցին   հարցով պատասխանեց Սեյրան Սարոյանը: «Մեր Լենինականի տղերքն ասում են՝ ազատամարտիկ չի, կռված տղերքն եկել ու ասում են, որ էտի ազատամարտիկ չի»,- նշեց Սարոյանը:

Մեր դիտարկմանը,  եթե անգամ ազատամարտիկ չէ, մարդուն պետք է ծեծե՞լ, Սեյրան Սարոյանը պատասխանեց «Իսկ դա հի՞մք ա, որ նա Մանվել Գրիգորյանի մասին ինչ ուզի խոսա: Իրան ո՞վ ա թույլ տվել, բա չի կարելի չէ՞ ազգի զորավարի մասին ինչ ուզենա խոսա: Դու ասա՝ լավ քաղաքական գործիչ չէ, էս չէ, էն չէ, ինչի՞ ես անձնապես վիրավորում»:

Հարցին, թե դրա համար ծե՞ծ է հասնում, պատասխանեց. «Այ մարդ, ոչ մեկին էլ ծեծ չի հասնում, ծեծը էդի վերջում ա: Մեկը մեկին հայհոյել ա, էնի է բոռբռացել, քաշքշոց ա եղել: Ծեծ չի եղել, բրդբրդոց ա եղել»:

 

Նույն շարքից