Հասարակություն 

Լյուդմիլա Սարգսյանն այլեւս ընդդիմադիր չէ՞

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իրենց խմբակցության բոյկոտին չի մասնակցել այն պարզ պատճառով, քանի որ խմբակցությունում այդ մասին իրեն չեն տեղեկացրել:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք նա կիսում է ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների պնդումները, պատգամավորը պատասխանեց. «Այժմ դեռ վաղ է գնահատականներ տալ, համապատասխան կարծիք կտրվի միայն ապացույցների ու փաստարկների դեպքում: Մենք բազմաթիվ կեղծված ընտրություններ ենք տեսել և չենք կարող ասել, որ սա լավագույնն էր:Ես մասնակցել եմ հանրաքվեին, սակայն պրոցեսներին հետեւել եմ լրատվամիջոցներով»:

Իսկ հարցին՝ արդյոք մտավախություն կա, որ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետ դառնալ, նա ընդգծեց. «Չեմ ուզում մտահոգվել այդ մասին, որովհետև այդ կարծիքը կարող է փոխվել»:

Նույն շարքից